Երգչուհի Օլգա Բուզովան պատմել է, որ ինքը սիրահարված է Օլեգ Մայամիին, եւ այն էմոցիաները, որոնք նա ցուցաբերում է իր զուգընկերոջ հանդեպ, ամենեւին էլ շինծու չեն։ Այս մասին նա հայտնել է Love Radio-ի եթերում։
Երգչուհու խոսքով՝ այն, ինչ տեղի է ունեցել իրենց միջեւ համատեղ տեսահոլովակի նկարահանման հրապարակում, «իրական» է եղել, մեջբերում է Lenta.ru-ն:
«Ես սիրահարված եմ Օլեգին որպես արտիստի, ինձ հաճույք է պատճառում: Ես նրա մենահամերգին էի, ինչ-որ անհավանական բան կար: Կարծում էի, որ ուղղակի կպայթեմ աղմուկից։ Իմ մասով կարող եմ ասել, որ հաստատ չեմ խաղացել»,-կիսվել է արտիստը։
Ինքը՝ Մայամին, իր եւ Օլգայի հարաբերությունների մասին հարցին պատասխանել է, որ դա «պարզապես սեր է»։ Երգիչը Բուզովային նաեւ մտերիմ մարդ է անվանել։