Ավստրալական «Վեսթերն Սիդնեյ Ուոնդերերսի» 36-ամյա իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան դարձել է ամերիկյան «Սան Դիեգո» ֆուտբոլային ակումբի համասեփականատեր։
«Իսպանական ֆուտբոլի լեգենդ եւ աշխարհի չեմպիոն Խուան Մատան միացել է մեզ գործընկերոջ կարգավիճակում։ Մատան առաջին գործող միջազգային ֆուտբոլիստն է, որը բաժնեմաս է ձեռք բերում Major League Soccer-ում (ՄԼՍ)»,- նշվում է «Սան Դիեգոյի» հաղորդագրությունում։
Խուան Մատան այս տարվա սեպտեմբերին է տեղափոխվել Ավստրալիա։