45-ամյա Քեթի Հոլմսին Նյու Յորքում «բռնացրել են» առանց դիմահարդարման

Քեթի Հոլմսին նկատել են Նյու Յորքի Բերիմոր թատրոն հասնելիս՝ Բրոդվեյի «Մեր քաղաքը» ներկայացումից առաջ:

45-ամյա դերասանուհին խաղում է Թորնթոն Ուայլդերի՝ Պուլիցերյան մրցանակի արժանացած պիեսի երկար սպասված վերածննդում, գրում է Daily Mail-ը։

Հելմսը մոխրագույն ջինսե բաճկոն էր հագել՝ բորդո բրդյա սվիտերի եւ սեւ շապիկի վրայից: 

Նա իր հանդերձանքն ամբողջացրել էր բորդո գույնի մետաքսե մաքսի կիսաշրջազգեստով եւ դեղին կոշիկներով: Հոլմսն առանց դիմահարդարման էր, եւ ժպտում էր անցորդներին:

Նրա ալիքաձեւ թխահեր մազերն արձակված էին, իսկ ձեռքին պահում էր կաշվից կարմիր դիզայներական պայուսակ:



1938 թվականին ներկայացված պիեսի վերածնունդն ունի ավելի բազմազան դերասանական կազմ, որոնց թվում են Ջիմ Փարսոնսը, Զոի Դոյչը, Էֆրեմ Սայքսը, Ջուլի Հալսթոնը եւ Միշել Ուիլսոնը։

Լուսանկարները՝ Fernando Ramales/Backgrid

Comments (0)
Add Comment