Երգչուհի Օլգա Բուզովային լուսանկարել են մոսկովյան բուտիկներից մեկում հարսանյաց զգեստ փորձելիս։ Այս մասին հայտնում է StarHit-ը։
Հրապարակման համաձայն՝ երգչուհին իր թիմի հետ եկել է սրահ եւ փորձել մի քանի կերպարներ, որոնք նրա համար ընտրել էին բուտիկի խորհրդատուները։ StarHit-ի աղբյուրը հայտնել է, որ Բուզովային «հատկապես դուր են եկել» մի քանի զգեստներ։
Օրերս հայտնի դարձավ, որ ռեփեր Օլեգ Մայամին և Օլգա Բուզովան համբուրվել են նրա համերգային երեկույթի ժամանակ։ Միջոցառմանը նրանք կատարել են իրենց՝ վերջերս թողարկված «Տաքսի» թրեքը: Ելույթի վերջում Մայամին Բուզովային գրկել է գոտկատեղից, համբուրել, իսկ հետո աստղերը գրկախառնվել են։
Նույն միջոցառմանը Բուզովան ասել է, որ հաջորդ տարի նախատեսում է ամուսնանալ ու երեխա ունենալ։ Դեռ օգոստոսին արտիստը նշանադրության մասին խոսակցություններ էր առաջացրել՝ հրապարակելով լուսանկար, որում մատնեմատին մատանի է երեւացել։ Բուզովան այդ հրապարակումն ուղեկցել է «Իհարկե, այո» արտահայտությամբ։
Մինչ այս «Դոմ-2» հեռուստաշոուի նախկին հաղորդավարուհին կեցվածք էր ընդունել տղամարդու գրկում՝ դրանով իսկ գաղտնազերծելով իրենց հարաբերությունները, գրում է Gazeta.ru-ն։