«Տիտանիկ» նավի՝ ավելի քան 700 ուղեւորներին և անձնակազմի անդամներին փրկած նավապետին տրված ոսկե ժամացույցն աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 1,97 մլն դոլարով։
Tiffany & Co ոսկե գրպանի ժամացույցը Կապիտան Արթուր Ռոստրոնին տվել են երեք հարուստ գործարարների այրիները: Նրանց ամուսինները մահացել են 1912 թվականի ապրիլի 15-ին՝ «Տիտանիկի» խորտակման հետեւանքով, CNN-ին ասել է Henry Aldridge & Son աճուրդի տունը:
Ռոստրոնը փոխել է իր RMS Carpathia շոգենավի ընթացքը՝ Նյու Յորքից Միջերկրական ծով ճանապարհորդության ժամանակ խորտակվող «Տիտանիկից» աղետի ազդանշաններ լսելուց հետո։
Ժամացույցի վրա գրված է. «Նավապետ Ռոստրոնին՝ որպես 1912 թվականի ապրիլի 15-ին «Տիտանիկի» երեք փրկվածների անկեղծ շնորհակալության ու երախտագիտության նշան. նվիրում են տիկին Ջոն Բ. Թայերը, տիկին Ջոն Ջեյքոբ Աստորը և տիկին Ջորջ Դ.-ն»
Տիկին Աստորի ամուսինը՝ Ջոն Ջեյքոբ Աստոր IV-ը, «Տիտանիկ» նավի ամենահարուստ մարդն էր: Նրան հաջողվել է իր հղի կնոջը տեղափոխել փրկարար նավ, սակայն ինքը մահացել է մոտ 1500 այլ ուղևորների հետ միասին:
«Տիտանիկի» հետ կապված եւս մեկ գրպանի ժամացույց այս տարվա սկզբին վաճառվել էր 1,485 միլիոն դոլարով: