Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր կառուցիկ կազմվածքը Dolce & Gabbana x SKIMS-ի պաշտոնական լուքբուքի ներքնազգեստով։
Ռեալիթի-շոուի 44-ամյա աստղը ներկայացել է ամբողջ հասակով կանգնած, սեւ ցանցկեն կրծկալով եւ վարտիքով, լուսանկարիչն է Հյու Ուիլսոնը։ Քիմը ցուցադրել է իր տպավորիչ «արժանիքները» կրծկալների երկու մոդելներով, հովազի հնարքով եւ համապատասխան պիժամայով։
Քարդաշյանը, որը կարող է պարծենալ սոցցանցերում 480,8 մլն բաժանորդ ունենալով, հիացական մեկնաբանություններ է ստացել ընկերուհուց՝ Լորեն Սանչեսից, ինչպես նաեւ ռեփերներ Sexyy Red-ից եւ Omeretta The Great-ից։
Քիմը հայտնել է, որ «շատ արյուն, քրտինք ու արցունք է թափել», որպեսզի «ստեղծի» հավաքածու իտալացի դիզայներական երկյակի՝ Դոմենիկո Դոլչեի եւ Ստեֆանո Գաբանայի հետ։
«Ինձ համար պատիվ էր համագործակցել իմ ընկերների՝ Դոմենիկոյի եւ Ստեֆանոյի հետ այս հատուկ հավաքածուի վրա, Dolce & Gabbana и SKIMS-ի համար»,- ասել է Քարդաշյանը մամուլի հաղորդագրությունում։
«Մենք վերցրել ենք Dolce & Gabbana-ի դասական ուրվագծերը եւ հովազի հնարքները եւ վերիմաստավորել դրանք անհավանական նստվածքով եւ հարմարավետությամբ, որոնցով աչքի է ընկնում SKIMS-ը։ Դա իսկապես նշանային գործընկերություն է, եւ այնքան ուրախ եմ, որ այն կարող եմ ներկայացնել աշխարհին։