Ոչխարի Queijo de Ovelha Amanteigado փափուկ պանիրը ամենամյա մրցույթում ճանաչվել է աշխարհում 2024թ. լավագույն պանիրը։
Այս տարի World Cheese Awards-ում, որն ամենամեծն է 1988 թվականից, ներկայացվել են 4 786 պանիրներ 47 երկրներից։ Պորտուգալական Վիզե քաղաքում դրանք գնահատել են 240 փորձագետներ ամբողջ աշխարհից։
Պանիրը, որն արտադրվել է Սոալյեյրայի Quinta do Pomar փոքրիկ ընկերությունում (Պորտուգալիա, 10 աշխատկից), արժանացել է ամենաբարձր գնահատականին եզրափակիչ դուրս եկած 14 ընկերությունների մեջ, որոնց թվում էին հինգ շվեյցարական պանիրներ, ինչպես նաեւ հայտեր Բրազիլիայից, ԱՄՆ-ից, Նորվեգիայից, Իտալիայից, Գերմանիայից եւ Իսպանիայից։
Վեգետարիանական ֆերմենտի օգտագործմամբ պատրաստված Queijo de Ovelha Amanteigado-ն նկարագրվում է որպես ձգվող, փայլուն, յուղալի պանիր խոտի դառնահամով, որը սովորաբար մատուցում են վերնամասը կտրելով եւ գդալով հանելով միջուկը։
«Այն բավական հավասարակշռված է… քաղցրահամ»,- ասել է պանրի պորտուգալացի փորձագետ Մանուել Մայան՝ դատավորների միջազգային կոլեգիայի անդամներից մեկը։ «Սա իսկապես սպիտակուցի եւ ճարպի բարձր համադրություն է։ Սա իսկապես ֆանտաստիկ պանիր է»։