«Մանկական Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացրած Լեոն ժամանել է Երեւան։ Նրա մայրիկը՝ երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը, Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, թե ինչպես են Զվարթնոց օդանավակայանում աղ ու հացով, ուրախ երաժշտությամբ, հրավառությամբ ու փուչիկներով դիմավորում մրցույթում այս տարվա մեր պատվիրակին։
«Շնորհակալ ենք բոլորիցդ։ Լեոն դեռ շատ է հնչեցնելու հայի անունը դրսում»,-հրապարակմանը կից գրել է երգչուհին։
«Մանկական Եվրատեսիլն» այս տարի անցկացվեց նոյեմբերի 16-ին՝ Մադրիդում։ Հայաստանը գրավեց 8-րդ տեղը, մրցույթում հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Անդրիա Պուտկարաձեն՝ «To My Mom» երգով։ Լեոն Հայաստանը ներկայացնում էր Cosmic Friend երգով։
Մրցույթին մասնակցում էր 17 երկիր։