Դեշամ․ Հիասթափված եմ արդյունքից

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը մեկնաբանել է Իսրայելի թիմի հետ 0:0 հաշվով ոչ ոքի արդյունքն Ազգերի լիգայի 5-րդ տուրի տնային խաղում։

«Պետք է գոհ լինենք, քանի որ դուրս ենք եկել փլեյ-օֆֆ։ Բայց ես հիասթափված եմ արդյունքից։ Պետք է ավելի արդյունավետ գործեինք։ Այդուամենայնիվ խնդիրը լուծված է, մենք քառորդ եզրափակիչում ենք»,- Դեշամի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

A լիգայի երկրորդ խմբում Ֆրանսիան 10 միավորով ապահովել է երկրորդ տեղը։ Առաջին տեղում է Իտալիան՝ 13 միավոր։

Comments (0)
Add Comment