38-ամյա իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը մինչեւ այս մրցաշրջանի ավարտն իր ծառայություններն է առաջարկել Մադրիդի «Ռեալին», սակայն Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն ու տնօրեն Խոսե Անխել Սանչեսը չեն ընդունել առաջարկը, հաղորդում է AS-ը։
Սերխիո Ռամոսն ամռանը «Սեւիլիայից» հեռանալուց հետո ունի ազատ գործակալի կարգավիճակ։ Նա «Ռեալում» հանդես է եկել 2005-2021 թվականներին։
«Ռեալի» հիմնական կազմի չորս պաշտպան այժմ վնասվածք ունի։ Դանիել Կարվախալն ու Էդեր Միլիտաոն այս մրցաշրջանում խաղադաշտ դուրս չեն գա։ Դավիդ Ալաբայի եւ Լուկաս Վասկեսի վերադարձը սպասվում է հունվարին։