Լիլուն ինստագրամյան իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել իր դստեր՝ Մարիայի 4-ամյակի խնջույքից։ Լուսանկարներում Լիլուն իր ամուսնու եւ 3 երեխաների հետ է՝ Մարիայի ծննդյան տորթի եւ զարդարանքների ֆոնին։
Փոքրիկ հոբելյարը Բարբի տիկնիկի վարդագույն զգեստով է եւ մեծ բանտով։ Նրա ծննդյան տորթը եւս Բարբիի թեմատիկայով է։ Մարիան իր ծննդյան օրը հանդես է եկել եւս երկու կերպարներով՝ կապույտ եւ սպիտակ զգեստներով։ Կադրերից պարզ է դառնում, որ ամերիկաբնակ երգչուհին դստեր համար հեքիաթային տարեդարձ է կազմակերպել։
«Շնորհակալ ենք շնորհավորանքների, բարեմաղթանքների համար, մենք էլ ձեզ ենք շաաատ սիրում»,-գրել է երգչուհին։