Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ազատ ժամանակն անցկացրել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆուտբոլիստներ Աշրաֆ Հակիմիի եւ Արնաու Տենասի հետ։
Նրանք պադել-թենիս են խաղացել։ Մբապեն լուսանկար է հրապարակել սոցիալական ցանցերում՝ գրելով․ «Պադել եւ ընկերներ։ Կատարյալ միքս»։
Մբապեն այս ամռանն է ՊՍԺ-ից ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել Արքայական ակումբ, որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս։
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն «Ռեալի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։