Ամերիկան «կառուցված է պուրիտանների, կրոնական մոլեռանդների և հանցագործների վրա: Այս մասին ասել է Դեմի Մուրը Ֆրանսիայում իր նոր՝ The Substance ֆիլմի պրեմիերայի ժամանակ, գրում է Variety-ն։
Նա հայտարարել է, որ այդ գաղափարն ակնհայտ է եղել ընտրական ցիկլում։ Նա իր ֆիլմի թեման համեմատել է ավելի լայն ամերիկյան մշակույթի հետ:
«Սեքսուալությունը միշտ տաբու է: Իսկ Ամերիկայում մարմնի նկատմամբ մեծ վախ կա»,- ասել է Դեմին։ «Սա մի բան է, որը ես երբեք չեմ հասկացել կամ որևէ առնչություն չեմ ունեցել: Ես անպայման կրակի վրա յուղ լցրի իմ ընտրած մի քանի ֆիլմերում, մասամբ այն պատճառով, որ երբեք չեմ հասկացել մարմնի հանդեպ այս վախը: Անհասկանալի է, թե թե ինչու մենք կարող ենք գովալ մարմինը արվեստում, բայց վախենալ նրանից կինոյում»:
Դեմին այս ամսվա սկզբին Instagram-ի գրառման մեջ հայտնել էր, որ վաղաժամ քվեարկել է Քամալա Հարիսի օգտին: