Վլ. Պուտինը շնորհավորել է Արա Աբրահամյանին

Ժողովրդական միասնության օրվա նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Հարգելի Արա Արշավիրի

Շնորհավորում եմ Ձեզ Ժողովրդական միասնության օրվա առթիվ:

Հայրենասիության և համախմբվածության անսասան ավանդույթները, ամուր բարոյական, հոգևոր հիմքերը օգնել են մեր նախնիներին՝ հաղթահարել դաժան փորձություններն ու ստեղծել հզոր տերություն:

Նրանց ռազմական սխրանքները և աշխատանքային ձեռքբերումները, Հայրենիքին ծառայելու անկեղծ ձգտումը  Հայրենիքին հանդեպ անմնացորդ սիրո արտահայտության և նրա ճակատագրի նկատմամբ պատասխանատվության մեզ համար միշտ ոգևորիչ օրինակ կլինեն:

Մաղթում եմ Ձեզ հաջողություններ և ամենայն բարիք:

Վլ. Պուտին»:

Comments (0)
Add Comment