Ջենիֆեր Լոպեսը Gucci-ի հյուսված կարճ տաբատով

Ջենիֆեր Լոպեսը ոճի ճանաչված կուռք է։ Եվ նրա վերջին կերպարը բացառություն չէ։ Նյու Յորքում իր «Անզուսպը» (Unstoppable) ֆիլմի ցուցադրությանը 55-ամյա երգչուհին եւ դերասանուհին ուշադրություն է գրավել Gucci-ի իր դարչնագույն հանդերձներով, որոնք թրենդային են այս աշնանը։

Ջեյ Լոն հագել էր հյուսված ժակետ եւ կարճ տաբատ։ Նա կերպարը լրացրել էր պարանոցը փակ դարչնագույն բլուզով եւ մինչեւ ծնկները հասնող երկարաճիտ կոշիկներով՝ դիզայներական ակնոցների համադրությամբ։

«Անզուսպը» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել սեպտեմբերին Տորոնտոյի Միջազգային կինոփառատոնում, իսկ սահմանափակ վարձույթը նախատեսված է դեկտեմբերի 6-ին։

Comments (0)
Add Comment