Լոս Անջելեսում Ջենիֆեր Լոպեսը լքել է ինքնագրեր բաժանելու արարողությունը, երբ երբ նրան հարցրել են Շոն Դիդդի Կոմբսի մասին

Լոս Անջելեսում Ջենիֆեր Լոպեսը լքել է ինքնագրեր բաժանելու արարողությունը, երբ երբ նրան հարցրել են Շոն Դիդդի Կոմբսի մասին

55-ամյա դերասանուհին ինքնագրեր է ստորագրել 2024 թվականի AFI FEST-ի ցուցադրությունից և Unstoppable-ի հարցուպատասխանից հետո։

Աստղի պահվածքը նկատելիորեն փոխվել է, երբ երկրպագուներից մեկը հարցրել է նրան. «Դուք ունե՞ք որեւէ մեկնաբանություն Շոն Դիդդիի եւ նրան առաջադրված մեղադրանքների մասին», — նկատի ունենալով Դիդդիի ձերբակալությունը սեռական թրաֆիքինգի և բռնաբարության մեղադրանքով:

Լոպեսը կտրուկ դադարեցրել է ինքնագրեր ստորագրելը և հեռացել է իր թիկնապահների հետ, մինչդեռ մյուս երկրպագուները նրա հետեւից գոռում էին «մի գնա»: Լոպեսն անտեսել է երկրպագուների խնդրանքները:

Աստղն ավելի վաղ խոսել էր իր «բուռն» և «էմոցիոնալ ուժասպառ» երկամյա սիրավեպի մասին 54-ամյա ռեփերի հետ, ումից բաժանվել էր նրա դավաճանությունների պատճառով։

Comments (0)
Add Comment