Սրտի անոթների ստենտավորումից առաջ կալցիումացված բշտերի հեռացումը չի լավացնում պացիենտների արդյունքները։ Հետազոտության արդյունքները ներկայացվել են Transcatheter Cardiovascular Therapeutics (TCT 2024) ժողովում։
Ատերէկտոմիան անոթներից բշտերի հեռացման միջամտություն է՝ արյան հոսքը վերականգնելու համար։ Այն անհրաժեշտ է խիստ խցանված անոթներ ունեցող մարդկանց ստենտավորումից առաջ՝ կարկասի տեղադրում, որն ընդլայնում է անոթը։ Նոր հետազոտությունում գիտնականները ստուգել են, թե կարող է արդյոք այդ միջամտությունը բարելավել ստենտավորման արդյունքները։
Երկու հազար պացիենտների լայնածավալ հետազոտությունը ցույց է տվել, որ օրբիտալ ատերէկտոմիայի օգտագործումը չի հանգեցնում անոթի ավելի մեծ ընդլայնման կամ առողջության համար վտանգների նվազման։ Դա նաեւ հանգեցնում է ավելորդ դրամական ծախսերի։ Ուստի պացիենտների մեծ մասի համար, որոնք ոչ մեծ բշտեր ունեն, բավական կլինի բալոնային անգիոպլաստիկան ստենտավորումից առաջ։
Գիտնականները նշել են, որ ուսումնասիրել են միայն ատերէկտոմիայի միայն մեկ տեսակ։ Այդ միջամտության անհրաժեշտությունը անոթի խիստ խցանման դեպքում որոշվում է անհատականորեն։