Իլոն Մասկը Տեխասում իր տասնմեկ երեխաների և նրանց մայրերի համար գաղտնի բազմամիլիոնանոց համալիր չի կառուցում: Բայց նա այլ գաղափարներ ունի:
«Ես Օսթինում համալիր չունեմ կամ չեմ կառուցում», — ասել է Մասկը Page Six-ին: «Ոչ մի մեծ ընտանեկան համալիր/տուն չի կառուցվել կամ նախատեսված չէ»:
«Ես մի մեծ ֆուտուրիստական արվեստի նախագծի գաղափար ունեմ Օսթինի տարածքում, որը բաց կլինի հանրության համար, բայց այն իրականացնելու համար ստիպված էի շատ աշխատել», — նշել է նա:
The New York Times-ն ավելի վաղ հայտնել էր, որ Մասկը գնել է 14400 քառակուսի ոտնաչափ տարածք ունեցող համալիրը իր 11 երեխաների և նրանց մայրերի համար։
«Ես բաժանորդագրված չեմ NYT-ին և չեմ կարդացել հոդվածը», — ասել է Մասկը:
Նա նաև հերքել է Times-ի այն պնդումը, թե առաջարկել է իր սերմնահեղուկը նվիրաբերել ընկերներին և ծանոթներին, այդ թվում՝ Google-ի հիմնադիր Սերգեյ Բրինի նախկին կնոջը՝ Նիկոլ Շանահանին։
The Times-ը նաև հայտնել է, որ «անցյալ տարի Սիլիկոնյան հովտի հայտնի գործադիրի տանը կազմակերպված ընթրիքի ժամանակ Մասկը առաջարկել է իր սերմնահեղուկը տրամադրել մի զույգի, ում հանդիպել է ընդամենը մի քանի անգամ»:
Մասկը հերքել է այս տեղեկությունը Page Six-ին։ «Ես չեմ առաջարկել սպերմատոզոիդի դոնոր լինել Նիկոլի կամ որևէ պատահական զույգի համար», — ասել է նա։