Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահի ճեմասրահոմ ֆլեյտայի դասական մեղեդու ուղեկցությամբ, Yerevan International Photo Festival-ի շրջանակում, տեղի ունեցավ հայ ֆոտոլրագրող Անուշ Բաբաջանյանի հանդիպումը Tbilisi Photo Festival-ի համահիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Նեստան Նիջարաձեի հետ։ Աղջիկները քննարկել են նկարչի կապը ինստիտուցիաների հետ՝ հետազոտելով հակասությունները եւ շփման կետերը։
Անուշ Բաբաջանյանը National Geographic-ի ֆոտոլրագրող է, մասնագիտացել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի սոցիալական սյուժեներում։ Անուշի գործերը տպագրվել են New York Times-ում, Washington Post-ում, National Geographic-ում, Foreign Policy Magazine-ում եւ միջազգային այլ պարբերականներում։
Լուսանկարը շփման լեզուներից մեկն է, վիզուալ գործիք դիտողի հետ մտքի եւ գաղափարի կապի համար։ Լուսանկարն ասես ձայն է, որը տեղեկացնում է կարեւորի մասին վիզուալի միջոցով։ Այս իմաստով Անուշ Բաբաջանյանն անդրադառնում է կարեւոր սոցիալական թեմաների՝ բարձրացնելով դրանց մասին հարցը մարդկանց անձնական պատմությունների միջոցով։ 2023թ. նրա «Battered Waters» ֆոտոնախագիծը՝ նվիրված Կենտրոնական Ասիայի ջրային ռեսուրսների ոչ ռացիոնալ կառավարմանը, հաղթեց World Press Photo Foundation մրցույթում։
Անուշը նաեւ ավելի քան վեց տարի լուսանկարել է Լեռնային Ղարաբաղում՝ հավաքելով լավագույն լուսանկարներն իր «A Troubled Home» գրքում՝ նվիրված Արցախի սոցիալական արդարության բարդ նարատիվին եւ անձնական պատմություններին։ Այս շարքի գործերի մի մասը կարելի է տեսնել «Varpet» ահատական ցուցահանդեսում (Թումանյան 35v հասցեում)։
Ցուցահանդեսում ներկայացված են կադրեր Անուշի նախագծից՝ կապված Արցախի բնակիչների կյանքի, ինչպես նաեւ այն ողբերգության հետ, որը բաժին ընկավ նրանց վերջին 4 տարիներին։ Լուսանկարներում պատկերված են ընտանեկան խնջույքի, տխուր հրաժեշտի, ռումբերից ավերված շենքերի, լքված տների եւ ճեպով հավաքված երեխաների մասին։
Հետաքրքիր է, որ լուսանկարները դիտողը կարող է վախ եւ սարսափ զգալ այն բանից, ինչ ապրել են կադրերում պատկերված մարդիկ, բայց բոլոր լուսանկարները միավորում է համընդհանուր հուսահատության ընդհանուր նարատիվը, որը կարդում ես հերոսների աչքերում։
Անուշը խոստովանում է, որ ողջ նախագծի նպատակն ու առաքելությունը իր ցանկությունն է՝ աշխարհին ներկայացնելու Արցախի ձայնը, ցույց տալու Հայաստանը ներսից, այն կողմից, որն ավելի շատ է փակ աչքերի համար։ Եվ այս իմաստով ցուցահանդեսը ստեղծում է բազմաձայնություն, որտեղ ցավն ու հուսահատությունը ձուլվում են հույսի ընձյուղներին։
Եթե զինվորական լրագրողը ցուցադրում է մարտական գործողությունների սարսափներն ու նրանց մասնակիցներին, ապա սոցիալական ֆոտոլրագրողը ներկայացնում է պատերազմի հետեւանքները նրանց համար, ովքեր մասնակցել են դրան, բայց ավելի շատ են տուժել մյուսներից։
Անուշ Բաբաջանյանի գործերն այսպես դարձել են արցախցիների բազմամյա ողբերգության եւ ցավի արտացոլանքը։
Ռեգինա Մելիքյան