Harpers. Հայաստանի գինիները՝ Կովկասի ծագող աստղ

Հոկտեմբերին Մեծ Բրիտանիայում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ՝ հայկական գինիների ճանաչելիության խորացմանը նվիրված, որոնք, չնայած ձեռքբերումներին, մասնավորապես, Zorah-ը եւ ArmAs-ը  (որոնք ներմուծվում են Liberty Wines-ի եւ Hallgarten Wines-ի կողմից համապատասխանաբար), տեսադաշտից զգալիորեն դուրս են մնում, չնայած այն բանին, որ այնպիսի մասնագիտացած ներմուծողներ, ինչպիսին է GinVino-ն, նույնպես ձգտում են բարձրացնել Հայաստանի գինիների ճանաչելիությունը, գրել է Harpers.co.uk-ը։

Իհարկե, տխուր է, որովհետեւ, ինչպես ցուցադրել է տարածաշրջանային մասնագետ Քերոլայն Գիլբին մաստեր-կլասի ժամանակ՝ նվիրված Հայաստանի խաղողի 350 տեսակներին, երկիրն արտադրում է բավական ինքնատիպ գինիներ, որոնցից շատերը ստացվել են խաղողի հին որթերից՝ ազատ ֆիլոկսիրներից, եւ որոնք աճում են մեծ բարձրություններում։

«Գինեգործական ավանդույթները 6 100 տարվա պատմություն ունեն եւ եղել են խիստ կազմակերպված, ինչպես ցույց են տվել Արենի գյուղի մոտ 13 տարի առաջ իրականացված պեղումները»,- ասել է Գիլբին՝ ավելացնելով, որ Նոյը պետք է խաղողի որթերը տնկած լիներ Արարատ լեռան ստորոտին ջրհեղեղից հետո։

«Այսօր իսկապես հրապուրիչ ժամանակ է, երբ արտադրողներն օգտվում են բարձր տեղանքի առավելություններից. երկրի 90 տոկոսը գտնվում է ծովի մակերեւույթից 1 000 մետր բարձր, իսկ խաղողի այգիները սովորաբար գտնվում են  ծովի մակերեւույթից 850 մետր բարձրության վրա»։

Առավել տարածված տեսակներն են կարմիր «Արենի Նուարը» եւ սպիտակ «Ոսկեհատը»։

«Արենին» միջին կամ լրիվ թնդության է, միջին թթվայնությամբ եւ տանիններով, որը, գուցե, համեմատվում է Նեբբիոլոյի կամ Կորվինոյի հետ, այն դեպքում, երբ Ոսկեհատը, որպես կանոն, տալիս է լավ հավասարակշռված, թեթեւակի ծաղկային գինի, որը քիչ բանով է տարբերվում Շենեն Բլանից։

Գիլբին նշել է, որ վերջին 10-15 տարիները նոր դարաշրջան են հայկական գինու համար, ընդ որում, ճյուղը երկրում ամենից արագ աճողներից մեկն է։

55 գինիների մի մասի համտեսումը ցույց է տվել, որ գինիների որակը բարձր է։ Իմ փորձից ելնելով՝ վրացական գինիների համարժեք պատահական համտեսումը ցույց կտար անորակ գինիների անհամեմատ ավելի բարձր բաժին, ինչը, հավանաբար, արտացոլում է Վրաստանի ավելի ուժեղ կողմնորոշումը բնական եւ սաթե գինիների հանդեպ (որոնք, որպես կանոն, թերությունների ավելի բարձր գործակից ունեն), ինչպես նաեւ նրա գինու արդյունաբերության ավելի արագ պայթյունը (մոտ 2 400 արտադրողներ այսօր 2006թ. ընդամենը 80-ի փոխարեն)։

Սպիտակ գինիների շարքում ինձ դուր եկան Alluria Wines-ի The Beauty 2022 եւ Voskevaz Wine Cellar-ի Karasi Collection 2018 գինիները, երկու միանգամայն տարբեր մոտեցում Հայաստանի առաջատար սպիտակ խաղողի հանդեպ։ Առաջինը ցուցադրել է հիասքանչ ոսկեգույն եւ հիանալի թարմություն, որն արտացոլում է չժանգոտվող պողպատի թնդությունը։ Երկրորդը ցուցադրել է լորենու եւ սեխի հիանալի գույն, բույր ու համ։ Այն պատրաստվել է 100-ամյա որթից, թնդեցված տեղի տակառներում եւ կարասում՝ կավե ավանդական անոթում։

Զարմանալի չէ, որ «Արենին» աստղային կարմիր գինի է։ Zorah-ի (խաղողի հիանալի օրինակ՝ թնդեցված կարասում) Karasi Areni 2021-ը աճեցված է բարձրլեռնային որթերից, ինչը տեսակին գրեթե եթերային որակ է հաղորդում։

«Պրեմիում» կարգում դժվար է գերազանցել Voskevaz Karasi Collection Areni Noir 2019-ին՝ պատրաստված 120-ամյա որթերից 1 600 մետր ծովի մակերեւույթից բարձր, Վայոց ձորում, այդտեղից ոչ հեռու։

Տպավորիչ, լավ պատրաստված եւ աչքի ընկնող այս տեսակները նման են շատ նմուշների, որոնք Հայաստանն արտադրում է այսօր։

Comments (0)
Add Comment