Մանուկ հասակում ուշադրության խախտումները մատնանշում են ապագա հոգեկան խանգարումների մասին. NMH

Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ մարդու մոտ հոգեկան խանգարումների առաջացման հավանականությունը ապագայում կարող է կապված լինել մանուկ հասակում ուշադրության խնդիրների եւ գենետիկ հակման հետ։ Հետազոտությունը հրապարակվել է Nature Mental Health (NMH) գիտական ամսագրում։

Մասնագետներն օգտագործել են մոտ 10 հազար երեխաների տվյալները, որոնք հավաքվել են վեց տարվա ընթացքում։ Թիմն ուսումնասիրել է, թե ինչպես են մարդու մոտ փսիխոզի առաջացման շանսերը տատանվում ուշադրության կենտրոնացումից եւ գենետիկ տարբերակներից կախված։

Մասնակիցների կոգնիտիվ, ուղեղային եւ գենոմային ինֆորմացիայի վերլուծությունը ցույց է տվել, որ նեյրոհոգեբուժական եւ կոգնիտիվ խանգարումների բավական մեծ ընդգրկման բարձր գենետիկ ռիսկը կապված է փսիխոտիկ ապրումների եւ ուշադրության կենտրոնացման ավելի արտահայտված խնդիրների ավելի մեծ ծանրության հետ։

Բացի այդ, ուշադրությունը կենտրոնացնելու ունակության փոփոխականությունը որոշ դեպքերում մատնանշել է նեյրոհոգեբուժական խանգարումների գենետիկ ռիսկի եւ փսիխոտիկ ախտանշանների դրսեւորման միջեւ կապի մասին։ Ուշադրության հետ կապված խնդիրները բացատրել են նման զգացողությունների 4-16 տոկոսը։

Գիտնականները նշել են, որ փսիխոզի առաջացման արդեն հայտնի գործոնների կողքին դեռ չուսումնասիրված մեխանիզմներ կան։

Comments (0)
Add Comment