«Բարսելոնայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն այս մրցաշրջանում երկրորդ անգամ ճանաչվել է իսպանական Լա Լիգայի ամսվա լավագույն մարզիչ։
Հոկտեմբերին «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության երեք խաղում տարել է նույնքան հաղթանակ՝ «Ալավեսի» (3:0), «Սեւիլիայի» (5:1) եւ Մադրիդի «Ռեալի» (4:0) նկատմամբ։
Ֆլիկն ամսվա լավագույն մարզիչի մրցանակը ստացել էր նաեւ օգոստոսին։
Իսպանիայի առաջնության 11 տուրից հետո «Բարսելոնան» 30 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալից»։