Չինական TENAA կարգավորիչը բացահայտել է ապագա Realme GT 7 Pro առաջատար սմարթֆոնի բոլոր բնութագրերը, իսկ ինքը՝ ընկերությունը հրապարակել է սմարթֆոնի պաշտոնական լուսանկարները։
Դատելով առկա տվյալներից՝ Realme GT 7 Pro-ն չի հավակնում առաջատար տեսախցիկ-հեռախոսի դերին, բայց այն կլինի իսկապես հզոր սմարթֆոն, քանի որ ապարատային հարթակը հիմնված է Qualcomm Snapdragon 8 Elite SoC պրոցեսորի վրա։
Realme GT 7 Pro-ն կունենա 6500 մԱ/ժ հզորությամբ մարտկոց՝ 120 Վտ լարային լիցքավորման աջակցությամբ։ Սմարթֆոնի չափերն են՝ 162,45 x 76,89 x 8,55 մմ, իսկ քաշը՝ 222,8 գրամ։ Սարքը համալրված կլինի Samsung-ի Eco² OLED Plus էկրանով՝ 6,78 դյույմ անկյունագծով, 2780 x 1264 պիքսել կետայնությամբ և 120 Հց կադրերի փոփոխության հաճախությամբ։
Սմարթֆոնի ավագ տարբերակը կունենա 24 ԳԲ օպերատիվ (RAM) և 1 ՏԲ ներկառուցված հիշողություն։ Առջևի տեսախցիկը 32 մեգապիքսել է, հիմնականն ունի 50 մեգապիքսել օբյեկտիվ, 50 մեգապիքսել օբյեկտիվ (3x օպտիկական խոշորացում ապահովող ոսպնյակով) և 8 մեգապիքսել օբյեկտիվ (գերլանկյուն ոսպնյակով)։ Realme GT 7 Pro-ի շնորհանդեսը կկայանա նոյեմբերի 4-ին։