Jay-Z-ի շամպայնի Armand de Brignac ապրանքանիշը հայտարարել է իր առաջին վինտաժային առաջարկի՝ Blanc de Noirs Vintage 2015-ի մասին։
Սահմանափակ քանակությամբ 1,5 լիտրանոց փրփրուն գինու շիշը նոյեմբերից կվաճառվի 3400 դոլարով, հայտնում է The Hollywood Reporter-ը։
54-ամյա ռեփերի ըմպելիքների ապրանքանիշը թողարկել է 1258 շշից բաղկացած հազվագյուտ խմբաքանակ, որը համալրված է ձեռքով ամրացված ֆրանսիական պիտակներով: Գինին պահվել է ավելի քան յոթ տարի՝ մինչև փետրվարի 8-ին թողարկվելը:
Blanc de Noirs Vintage 2015-ը միավորում է բույրեր, որոնք ներառում են նուշի, դարչինի, սալորի, ելակի և կլեմենտինի նոտաներ: Հարուստ համով ըմպելիքը պարունակում է նաև մանուշակի ծաղկի նրբերանգ, որը նկարագրվում է որպես «համերի սիմֆոնիա»։
Մեկ կումը ավարտվում է «հաճելի և էլեգանտ շարունակականությամբ՝ թողնելով կոճապղպեղի, նարնջի և քաղցրարմատի նուրբ նոտաներ»:
Երեք տարի առաջ Jay-Z-ն իր ապրանքանիշի 50%-ը վաճառեց Moët Hennessy-ին՝ LVMH-ի գինու և ալկոհոլային խմիչքների ստորաբաժանմանը: