Մարտիրոս Սարյանի անվան փողոցում հաճելի անցուդարձ է: Փողոցի գլխավոր աստիճաններին փակցվում են Սարյանի «Հայաստան» կտավի սալիկները: Աստիճանների սալիկապատման եւ հարակից տարածքի բարեկարգման ծրագիրը նախաձեռնել են Կենտրոն վարչական շրջանը, «Կերոն» զարգացման հիմնադրամը եւ «Մանե թայլս» ընկերությունը:
Արվեստը դուրս հանել թանգարանից եւ մարդկանց ավելի հասանելի դարձնել՝ սա է նախագծի հեղինակների նպատակներից մեկը։
Խճանկարը բաղկացած է 1620 սալիկից, որոնք պատրաստված են կավից եւ ամբողջությամբ ձեռքի աշխատանք են: «Մանե թայլս»-ում ականատեսը դարձանք այս մանրակրկիտ աշխատանքի գործընթացին՝ սալիկների ստեղծումից մինչեւ գունավորելու փուլը։
Սարյան փողոցում առաջիկա ամիսների ընթացքում տեղի են ունենալու նաեւ այլ բարեփոխումներ, որոնք այս խորհրդանշական վայրն էլ ավելի հաճելի ու սիրված կդարձնեն երեւանցիների ու քաղաքի հյուրերի համար։
Նախագծի հեղինակների խոսքով՝ չեն սահմանափակվելու առաջիկա ծրագրով եւ աշխատելու են այն ուղղությամբ, որ Երեւանի կենտրոնում ստանդարտից դուրս այլ վայրեր եւս հայտնվեն։
Ամբողջական անդրադարձը՝ NEWS.am STYLE-ի տեսանյութում։