Ռուս ռեփեր Գուֆը բաղնիքում ծեծկռտուքից հետո հայտնվել է հիվանդանոցում։ Ինչպես հայտնում է MK-ն՝ հղում անելով նրա քրոջը՝ Օլնա Դոմատովային, Գուֆը ծեծկռտուքի արդյունքում ձեռքի վնասվածք է ստացել։
Նա նաև պարզաբանել է, որ կռվի ժամանակ ռեփերը հարբած չի եղել։ Ռեփերի քույրը հայտարարել է, որ երգիչը աղջիկ ադմինիստրատորին չի վիրավորել և նրան ճանաչում է միայն հեռախոսով։
Կոնֆլիկտը սկսվել է այն ժամանակ, երբ Դոլմատովը հոկտեմբերի 23-ի գիշերը հինգ ծանոթների հետ վարձել է բաղնիք՝ մերձմոսկովյան Ապրելևկա քաղաքում։ Համալիրի աշխատակիցների խոսքով՝ խումբն իր հանգստի ժամանակ թմրանյութ է օգտագործել։
Սկզբում Ալեքսեյ Դոլմատովը (Գուֆ) բաղնիքը վարձել է երկու ժամով և վճարել դրա համար, սակայն հետագայում խնդրել է երկարացնել այն երեք ժամով։ Բացի այդ, ռեփերը պահանջել է անջատել հաստատության տեսախցիկները։ Երբ եկել է վճարելու ժամանակը, Գուֆը հրաժարվել է։
Սկզբում բաղնիքի ադմինիստրատորը կանչել է ղեկավարին։ Նա օգնության է կանչել իր զարմիկին՝ պարեկային ծառայության աշխատակցին։ Քաշքշուկ է սկսվել, որի ժամանակ Գուֆը հարվածել է ոստիկանին։
Telegram 112 ալիքը հայտնել է, որ Դոլմատովի նկատմամբ արձանագրություն է կազմվել բաղնիքի համալիրի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո՝ մանր խուլիգանության համար։