King Kennedy Rugs-ի սեփականատեր Միքայել Քենեդին իր ունեցածին ակնածանքի եւ անհարգալից վերաբերմունքի խառնուրդով է վերաբերվում, գրել է Robb Report-ը։
Գորգերի վաճառող դարձած լուսանկարիչը, որը ցուցասրահ է բացել Լոս Անջելեսում, հարգանքով է վերաբերվում 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի պարսկական եւ հայկական գորգերին, որոնք կազմում են նրա նախանձելի հավաքածուի մեծ մասը։ Միեւնույն ժամանակ, նա կարող է դրանցում ավելին տեսնել։
Այս տարիներին նա սիրելի գորգերը վերածել է տարբեր իրերի՝ մյուլերից մինչեւ բաճկոն-բոմբերներ եւ տակտիկական բաճկոններ։ Բայց նրա վերջին մտահղացումը այլ մասշտաբ ունի՝ ինքնատիպ ճամփորդական պայուսակ, պատրաստված գորգից, պատվիրատուի հատուկ ցանկություններով։ Անվանո՞ւմը՝ The King։
«Եթե ես պատրաստվում եմ ինչ-որ բան արտադրել, ես ուզում եմ, որ դա լինի ինքնատիպ, եւ որպեսզի մարդիկ կանգնեն տեղում»,- ասում է Քենեդին հատուկ առաջարկի մասին, որի մշակման համար երկու տարի է ծախսել։ «Աշխարհում բավականաչափ անպետք բան կա։ Ես չեմ զբաղվում արտադրությամբ հանուն արտադրության»։
Մի քանի պատրաստի պայուսակներ հասանելի են արտադրողի վեբ-կայքում՝ գնելու համար, բայց King Duffle ծրագիրը նախատեսված է անհատական պատվերի համար՝ սկսած 3 800 դոլարից, սակայն վերջնարդյունքում գումարը կախված է այն բանից, թե հաճախորդն ինչ գորգ է ցանկանում վերափոխել։ Չնայած Քենեդիի ողջ ունեցածը՝ բաղկացած մոտ 150 հին գորգերից, կարելի է տեսնել ինտերնետում, դրանք բոլորը չէ, որ կարելի է վերածել պայուսակի։ Մի մասը պարզապես անհնար է վերափոխել չափի կամ հաաստության պատճառով, մինչդեռ երեք տեսակներ՝ նավախո գորգերը, աֆղանական պատերազմի ժամանակների գորգերը եւ աղոթագորգերը բացառվել են Քենեդիի կողմից այն հիման վրա, ինչը նա անվանում է իր «հին փանկ-ռոքի բարոյականություն»։