Քրիս Ջեների ֆիլտրացված լուսանկարը զայրացրել է երկրպագուներին

Քրիս Ջեների Instagram-ի վերջին գրառումը երկրպագուներին զայրացրել է ֆիլտրերի չափից դուրս օգտագործման պատճառով։

68-ամյա Քարդաշյան մայրիկը մի քանի լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով իր առանց կնճիռների դեմքը՝ միաժամանակ գովազդելով մաշկի խնամքի տարբեր միջոցներ: Քրիսը տեսախցիկի առջեւ կեցվածք ընդունելիս հագել է սպիտակ գողտրիկ խալաթ: Գրառման մեջ նա նշել է հայտնի գեղագետ և Beauty Sandwich-ի հիմնադիր Իվան Փոլին, ինչպես նաև դիմահարդար Բասթեր Նայթին:

Այնուամենայնիվ, շատ երկրպագուներ քննադատել են աստղին «անհեթեթ» գրառման և «գեղեցկության անիրատեսական սպասումներ» քարոզելու համար։

«ՈՉ ՈՔ չի հավատում, որ նա այսպիսի տեսք ունի, այնպես չէ՞»: «Դա ակնհայտորեն առավելագույնս ֆիլտրացված է: Ընդունեք ձեր տարիքը»; «Նա բառացիորեն չունի կնճիռներ կամ ծակոտիներ: Դիմահարդարումը չի կարող ձեզ այդքան կատարյալ տեսք տալ, բայց նա դեռ գեղեցիկ կին է»: «Աստված, սա աբսուրդ է»,- վրդովված գրել են երկրպագուները:

Comments (0)
Add Comment