Չեմպիոնների լիգա․ «Մանչեսթեր Սիթիի» ռեկորդը

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում չեխական «Սպարտային» 5:0 հաշվով հաղթելու շնորհիվ անպարտելի շարքը հասցրեց 26 անընդմեջ հանդիպմանը (հիմնական ժամանակում), ինչը գլխավոր եվրագավաթային մրցաշարի ռեկորդ է։

«Մանչեսթեր Սիթին» գերազանցել է «Մանչեսթեր Յունայթեդի» ցուցանիշը։ Շոտլանդացի Ալեքս Ֆերգյուսոնի օրոք «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայում 25 անընդմեջ հաղթանակ էր տարել։

Չեմպիոնների լիգայի երեք տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակել է 7 միավոր եւ երրորդ տեղում է։

Comments (0)
Add Comment