Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ 5:2 հաշվով կամային հաղթանակը Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղում։ Առաջին խաղակեսում 0:2 հաշվով պարտվելուց հետո իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը ընդմիջումից հետո 5 գոլ խփեց։ Վինիսիուսը դարձավ հեթ-տրիկի հեղինակ։
«Չեմպիոնների լիգան մեր մրցաշարն է, եւ մենք ցնականում ենք պաշտպանել տիտղոսը։ Մենք հավատում ենք մեր ուժերին եւ գիտենք, թե սեփական խաղադաշտում ինչ կարող ենք անել։
Ընդմիջմանը հանդերձարանում բոլորը լուռ էին եւ լսում էին միստեր Անչելոտիին։ Նա ասաց, որ եթե երկրորդ խաղակեսում առաջինը գոլ խփենք, ապա կհաղթենք։ Հենց այդպես էլ մենք արեցինք երկրպագուների եւ թիմի շնորհիվ։ Բայց պետք է կատարելագործվել, այլապես միստերը չի դիմանա»,- Վինիսիուսի խոսքը մեջբերում է AS-ը։
Հաջորդ տուրում «Ռեալը» նոյեմբերի 5-ին կմրցի «Միլանի» հետ։