Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է իտալական «Նապոլիի» եւ Վրաստանի հավաքականի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիայի ծառայություններոբ, հաղորդում է Tuttomercatoweb-ը։
Մանչեսթերյան ակումբի ներկայացուցիչները Կվարացխելիայի խաղին հետեւել են «Էմպոլիի» դեմ Իտալիայի առաջնության 8-րդ տուրի հանդիպման ժամանակ։ Կվարացխելիայի գոլի շնորհիվ նեապոլիյան թիմը 1:0 հաշվով հաղթել էր «Էմպոլիին»։
Կվարացխելիայի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։ Կողմերը բանակցում են համագործակցությունը երկարաձգելու շուրջ, սակայն ֆուտբոլիստի կողմը պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ։ «Նապոլին» պատրաստ չէ այդքան վճարել։
Ընթացիկ մրցաշրջանում Կվարացխելիան «Նապոլիի» հետ մասնակցել է 10 հանդիպման, խփել է 4 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։