Cosmic Friend. թողարկվել է այն երգը, որով Լեոն Հայաստանը ներկայացնելու է «Մանկական Եվրատեսիլ»-ում

Հայաստանի պատվիրակ Լեոյի  «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ «Cosmic friend»՝ այսպես է կոչվում երգը, որում մեր պատվիրակը պատմում է իր եւ այլմոլորակայինի արտասովոր ընկերության մասին:

Լեոն խոսում է երաժշտության լեզվով եւ տիեզերքի բոլոր բնակիչներին միավորում է իր երգի շուրջ՝ պարելու, ուրախանալու և միասին լավ ժամանակ անցկացնելու։ Եգի երաժշտության հեղինակը tokionine-ն է (Դավիթ Բադալյան), խոսքերը գրել են Վահրամ Պետրոսյանն ու Մալենան, տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է: «Մանկական Եվրատեսիլ 2024-ը» կայանալու է նոյեմբերի 16-ին՝ Մադրիդում:

Comments (0)
Add Comment