Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն՝ Լորեն Սանչեսն, առաջիններից մեկն է, որը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին՝ 44-ամյակի առթիվ։
Նա իր Instagram-ի Stories-ում լուսանկար է հրապարակել Քիմի հետ։ «Շնորհավոր այն կնոջ ծնունդը, որը լուսավորում է յուրաքանչյուր սենյակ, որտեղ մտնում է: Սիրում եմ քեզ, Քիմ Քարդաշյան»,- գրել է Լորենը՝ ավելացնելով կարմիր սրտի էմոջի։
Կանայք ընկերություն են անում մոտ երկու տարի, և արդեն միասին Եվրոպայում հանգստիստ են անցկացրել Ջեֆի զբոսանավով։
Քիմն անցյալ ամիս Լոս Անջելեսում աջակցել էր Լորենին՝ նրա մանկական գրքի հանրահռչակման համար: