Անտոնիո Ռյուդիգերը ցանկանում է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» եւ Գերմանիայի հավաքականի 31-ամյա պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը մտադիր է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում, հաղորդում է Relevo-ն։

Անտոնիո Ռյուդիգերի պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։ Նա ցանկանում է պայմանագրի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել նոր ակումբ՝ ակնկալելով շատ ավելի բարձր վարձատրություն։

Անտոնիո Ռյուդիգերը 2022-ին Լոնդոնի «Չելսիից» է տեղափոխվել «Ռեալ», որի հետ դարձել է Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն, Եվրոպայի սուպերգավաթակիր։  

Comments (0)
Add Comment