Անչելոտի․ Մբապեից մեկ բան է պահանջվում

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է, թե ինչ պահանջ ունի իր ղեկավարած թիմում առաջին մրցաշրջանն անցկացնող 25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեից։

«Մբապեից մեկ բան է պահանջվում՝ գոլեր խփել։ Նրանից չեմ պահանջում պրեսինգի դիմել։ Մեր դիրքորոշումը կենտրոնական հարձակվողի վերաբերյալ վերջին տարիներին չի փոխվել։ Ես Մբապեից խնդրում եմ նույնը, ինչ նախկինում Բենզեմայից․ ընտրել լավ դիրք եւ պատրաստ լինել արագ շարժվել առաջ, երբ գնդակն անցնում է մեզ»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը։

Մբապեն «Ռեալում» մասնակցել է 12 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս։

Transfermarkt-ը Մբապեի տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։

Comments (0)
Add Comment