Paramount+-ը հայտարարել է «Աստղային ուղի. սեկցիա 31» ֆիլմի մասին

Paramount+ստուդիան հայտարարել է առաջիկա ֆիլմի՝ «Աստղային ուղի. սեկցիա 31»-ի պրեմիերայի օրը, որը 2025 թ-ի հունվարի 24-ն է։

Միշել Յեոն ֆիլմում կատարում է կայսրուհի Ֆիլիպա Գեորգիուի դերը։ Հայտարարությունն արվել է New York Comic Con-ում՝ «Աստղային ուղուն» նվիրված միջոցառման ժամանակ։ Միջոցառմանը մասնակցել են դերասաններ Օմարի Հարդվիքը, Քեյսի Ռոլը եւ Ռոբերտ Կազինսկին, ինչպես նաեւ գործադիր տնօրեն եւ ռեժիսոր Օլաթունդե Օսունսանմին։

Ֆիլմում կայսրուհի Ֆիլիպա Գեորգիուն, որի դերը կատարում է Յեոն, միանում է Աստղային նավատորմի գաղտնի ստորաբաժանմանը։ Նրան հանձնարարված է պաշտպանել Մոլորակների միավորված դաշնությունը, եւ նա պետք է հանդիպի իր անցյալի մեղքերին հետ։

Comments (0)
Add Comment