Հայուհի Էլեն Բադալյանը ելույթ է ունեցել ռուսական «Ну-ка, все вместе» շոուին՝ ցնցելով ոչ միայն հանդիսատեսին, այլեւ ժյուրիի բոլոր 100 անդամներին: 17-ամյա երգչուհին հերթական մրցութային փուլի համար ընտրել էր Քրիստինա Ագիլերայի «Lady Marmelade» ստեղծագործությունը, որի կատարման ընթացքում ոտքի են կանգնել ժյուրիի բոլոր անդամները: Նրանք, ժյուրիի նախագահ Սերգեյ Լազարեւի գլխավորությամբ, հիացական խոսքեր արտահայտեցին հայուհու բեմական կեցվածքի ու կատարման մասին:
Հաղորդման ընթացքում ոչ մի այլ մասնակցի չի հաջողվել վաստակել 100 միավոր: Էլենն առանց «բաթլ» հաղթահարելու անցավ եզրափակիչ փուլ: