Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացրել է ձմեռային գնդակն ընթացիկ մրցաշրջանի համար։
Պրեմիեր լիգայի տեխնիկական հովանավորը ամերիկյան Nike ընկերությունն է։
«Բերում է ջերմություն ցուրտ ձմեռային օրերին»,- նշվում է հաղորդագրությունում։
Անգլիայի առաջնության 8 խաղից հետո առաջատարը «Լիվերպուլն» է՝ 21 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ունի 20 միավոր։ Փոխչեմպիոն «Արսենալը» երրորդն է՝ 17 միավոր։