84-ամյա օսկարակիր դերասանն իր Sonny Boy հուշերում մանրամասնել է առնանդամի վնասվածքի մասին, որը նա ստացել է մոտ 10 տարեկանում: Նա դա անվանում է «իմ կյանքի ամենախայտառակ փորձառություններից մեկը»:
«Ես կարծես կանոնավոր կերպով խաբում էի մահին»,-գրում է Պաչինոն գրքի առաջին գլխում, որը պատմում է Նյու Յորքի Հարավային Բրոնքսում իր մանկության մասին: «Ես նման էի կատվի, ով 9-ից ավելի կյանք ուներ: Ես ավելի շատ անհաջողություններ ու դժբախտ պատահարներ եմ ունեցել, քան կարող եմ հաշվել»:
Նա հիշել է մի դեպք, երբ մանուկ հասակում քայլել է բարակ երկաթե ցանկապատի երկայնքով՝ կատարելով «լարախաղացի պարը»։ «Ամբողջ առավոտ անձրև էր գալիս, և, իհարկե, ես սայթաքեցի, ընկա, և երկաթե ձողը դիպավ հենց ոտքերիս միջև»:
Պաչինոն հիշում է, որ «այնքան էր ցավում», որ հազիվ է հասել տուն։ «Ես պառկել էի անկողնու վրա՝ շալվարս մինչև կոճերս իջեցրած, երբ կյանքիս երեք կանայք՝ մայրս, մորաքույրս և տատիկս, կիսախուճապի մեջ ձեռք էին տալիս առնանդամիս»,-գրում է Պաչինոն: «Ես այդ պահին մտածում էի՝ «Աստված, խնդրում եմ, վերցրու ինձ հիմա», քանի որ նրանք ինչ-որ բաներ էին շշնջում միմյանց, երբ զննում էին առնանդամս»:
Նա հավելել է, որ իր առնանդամի վրա մնացել է վնասվածքը, որն իրեն «հետապնդում է» մինչ օրս։