Apple-ի բաժնետոմսերը ռեկորդային աճ են գրանցել | «Ներդրողի բրիֆ. 17.10.2024»

Ամերիկացի սպառողները ավելի մեծ գնաճ են սպասում երկարաժամկետ հատվածում, քանի որ վարկային շուկայում ակնայունության նրանց սպասումները հասել են 2020 թվականի ապրիլից ի վեր առավելագույնին, ասվում է Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի՝ երեքշաբթի հրապարակած զեկույցում։

Սպառողական սպասումների վերջին հետազոտությունում ասվում է, որ թեև մեկ տարի անց գնաճի, կանխատեսումները պահպանվում են 3%-ի սահմաններում, 3 տարուց այս ցուցանիշի կանխատեսումը 2,7%-ի է հասել, օգոստոսի՝ 2,5%-ի համեմատ, իսկ 5 տարի անց՝ 2,9%-ի, օգոստոսին կանխատեսված 2,8%-ի համեմատ։

Միևնույն ժամանակ, մինչ վարկերի հասանելիության վերաբերյալ պատկերացումներն ու ակնկալիքները բարելավվել են, զեկույցը ցույց է տվել, որ վարկային ժամկետանցության ակնկալվող տոկոսադրույքները շարունակել են աճել և հասել վերջին չորս տարիների ամենաբարձր մակարդակին: Զեկույցում նշվում է, որ հաջորդ երեք ամիսների ընթացքում պարտքի չվճարման միջին ակնկալվող հավանականությունը չորրորդ ամիսն անընդմեջ օգոստոսի 13,6%-ից աճել է 14,2%-ի, ինչը հուշում է, որ որոշ ամերիկացիներ իրենց փոխառությունների կառավարման հետ կապված խնդիրների են բախվում:

Թեև այս հավանականությունը մեծ է տարեկան մինչև 50,000 ԱՄՆ դոլար եկամուտ ունեցող ընտանիքների շրջանում, սակայն հարցվողների շրջանում ամենամեծ աճը գրանցվել է ավելի քան 100,000 ԱՄՆ դոլար տարեկան եկամուտ ունեցող ընտանիքների շրջանում, որոնք վերջին 10 տարում վարկերի ժամկետանցման ամենամեծ հավանականությունն են տեսնում։

Wall street-ի խոշորագույն բանկերը երրորդ եռամսյակում լայնածավալ վերականգնում են գրանցել, քանի որ կորպորատիվ հաճախորդները ավելի վստահորեն են վարկեր վերցնում և միաձուլումներ իրականացնում, իսկ որոշ թրեյդերներ արձանագրել են վերջին տարիներին իրենց լավագույն եռամսյակը։

Goldman Sachs-ը երեքշաբթի հայտարարել է, որ ներդրումային բանկերին իրենց վճարումները նախորդ տարվա համեմատ աճել են 20%-ով։ Bank of America-ն հայտնել է, որ երրորդ եռամսյակում գրանցել է երբևէ ամենամեծ թրեյդինգային շահույթը, իսկ Citibank-ի շահույթը հասել է վերջին տասնամյակի առավելագույնին։ Ներդրումային բանկինգի վճարումները նույնպես աճել եմ 44%-ով։

Բանկերի ղեկավարները լավատես են, որ Դաշնային պահուստային համակարգի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումների շարքը մոտ ապագայում նոր գործարքներ է խոստանում։


NVIDIA-ի բաժնետոմսերը երեքշաբթի ռեկորդային բարձր արդյունքից մեկ օր անց 5% անկում են գրանցել։ Անկումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տեղեկություններ են տարածվել, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել արհեստական բանականությամբ աշխատող չիպերի վաճառքը որոշ երկրներում։ Բայդենի վարչակազմի պաշտոնյաները վերջին շաբաթներին քննարկում են առաջադեմ, այդ թվում՝ NVIDIA-ի և AMD-ի կողմից արտադրվող, չիպերի՝ Մերձավոր Արևելքի երկրներ արտահանման լիցենզիաների համար վերին սահման ներդնելու հնարավորությունը՝ վկայակոչելով անվտանգային մտահոգությունները:


Apple-ի բաժնետոմսերը ռեկորդային՝ 2․7% աճ են գրանցել, ինչն ամրացրել է ընկերության դիրքերը որպես աշխարհի ամենախոշոր ընկերություն՝ 3,6 տրիլիոն ԱՄՆ դոլար շուկայական արժեքով։

Այս աճը մեծապես պայմանավորված է այն դրական սպասումով, որ ընկերությունը կշահի արհեստական բանականությամբ աշխատող iPhone-ների թողարկումից։

Չնայած ընդհանուր առմամբ տեխնոլոգիական ընկերություններում նկատվող աճի միտմանը՝ Apple-ի աճի տեմպը հատկապես բարձր է․ վերջին 6 ամիսներին ընկերության բաժնետոմսերն աճել են 37%-ով, ինչը ավելի քան երկու անգամ գերազանցում է Nasdaq 100-ի աճը։


ԱՄՆ արտադրական գները սեպտեմբերին անփոփոխ է մնացել, քանի որ ծառայությունների փոքր ինչ գնաճը չեզոքացվել է ապրանքների գների նվազմամբ։

Այս ցուցանիշը խոսում է հօգուտ կառավարելի գնաճի մասին կանխատեսումների և ամրացնում այն տեսակետը, որ Դաշնային պահուստների համակարգը հաջորդ ամիս դարձյալ կկրճատի վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

Ուրբաթ ԱՄՆ Աշխատանքի դեպարտամենտն անակնկալ կերպով հաղորդեց, որ արտարդրողների մեծածախ գներում փոփոխություններ չեն եղել։ Դրանից մեկ օր առաջ հաղորդված տվյալների համաձայն, սպառողական գները մի փոքր ավելի են աճել, քան սպասվում էր անցյալ ամիս: Բայց որոշ բաղադրիչներ, որոնք մտնում են անհատական սպառողական գների ինդեքսների մեջ, մի փոքր աճ էին գրանցել, ինչը վկայում է սեպտեմբերին գնաճի բավականին ուժեղ միտման մասին: ԱՄՆ կենտրոնական բանկը հետևում էսպառողական գների ինդեքսներին, որպեսզի գնահատի, թե արդյոք գնաճը մոտ է իր նախատեսած 2%-ի թիրախային ցուցանիշին։


Եվրոգոտու տնտեսությունը աճի թույլ, բայց դրական նշաններ է ցույց տալիս միության համար, որը վերջին տարվա ընթացքում հազիվ է խուսափում անկումից։

Աճել է արդյունաբերական արտադրանքի ծավալը, ինչպես նաև վարկավորման պահանջարկը։ Միևնույն ժամանակ Գերմանիայում հանրային տրամադրությունների հիմնական հետազոտությում սպասումները աճել են սպասվածից ավելի, ինչը որոշակի հույս է ներշնչում նախորդ ամիս հիմնական ցուցանիշների՝ սպասվածից ցածր մակարդակի ֆոնին։

Այս ցուցանիշներից կարելի է ենթադրել, որ եվրոգոտին թույլ աճ է գրանցում, սակայն այդ աճը այնքան մեծ չէ, որ փոխի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետագա նվազեցման սպասումները։

Արդյունաբերական արտադրանքն օգոստոսին նախորդ ամսվա համեմատ 1․8% աճ է գրանցել, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընդամենը 0․1%: ։ Այս աճը պայմանավորված է կապիտալ ապրանքների և երկարատև օգտագործման սպառողական ապրանքների պահանջարկի աճով։

Գերմանիայի՝ միության ամենամեծ տնտեսության արտադրության ծավալը նախորդ ամսվա համեմատ 3 տոկոս աճ է գրանցել, ինչը գոտու երկրների շրջանում ամենամեծ աճն է, չնայած՝ ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ դեռևս նշանակալիորեն բացասական է։


Comments (0)
Add Comment