Սելենա Գոմեսը քննադատության է ենթարկվել երկրպագուների կողմից այն բանի համար, որ անօթեւանին ընդամենը 20 դոլար է տվել։
32-ամյա աստղին, որի կարողությունը գնահատվում է 1,3 մլրդ դոլար, նկատել են Նյու Յորքի Nobu Fifty Seven շքեղ ռեստորանից դուրս գալիս, երբ նա անօթեւանին 20 դոլարանոց էր տվել եւ նրան խորհուրդ տվել «կուշտ ուտել»։
Շատերը նրա այս վարմունքին բացասաբար են արձագանքել սոցցանցերում՝ նկատի ունենալով նրա՝ նոր ձեռք բերած միլիարդատիրոջ կարգավիճակը։
«Գոնե պետք է 50 դոլար տար։ 20 դոլարը Նյու Յորքում ոչինչ է մեր օրերում։ Այդ փողով արդեն անգամ մի տուփ սիգարետ եւ մի գավաթ գարեջուր չես գնի»,- նշել է երկրպագուներից մեկը։
Բայց գտնվել են մի քանի երկրպագուներ, որոնք պաշտպանել են աստղին եւ գովել նրա առատաձեռնությունը։ «Նրանց համար, ովքեր չեն կարդացել, նա խնդրել է իր թիկնապահից 20 դոլար։ Նա մոտը կանխիկ դրամ չի ունեցել, այլապես, հավանաբար, ավելի շատ կտար…»; «Նախքան մեկնաբանություններ գրելը մտածեք, թե դուք ինչ կտայիք անօթեւան տղային»։