Դրեյքը ցանկանում է նորից փորձել բախտը Ջենիֆեր Լոպեսի հետ, եւ հիմա, երբ նա բաժանվում է, պատրաստ է մարտի նետվել։
Ինչպես տեղեկացրել է In Touch-ը՝ հղում կատարելով աղբյուրին, Դրեյքը եւ Ջեյ Լոն մշտապես շփվել են, զանգեր եւ հաղորդագրություններ փոխանակել ուշ գիշերին։ «Հենց որ նա փաստաթղթերը ներկայացրել է, Դրեյքը կապվել է նրա հետ»,- շարունակում է ինսայդերը։ «Նա շատ մեղմ էր եւ կնոջն ասել է, թե ինչ հիմար է Բենը, որ թույլ է տվել նրան հեռանալ»։
37-ամյա ռեփերը եւ 55-ամյա երգչուհին առաջին անգամ ռոմանտիկ հարաբերություններ են սկսել 2016թ., այն բանից հետո, երբ ինսթագրամում լուսանկարներ են հրապարակել եւ համբուրվել տեսանյութում թեմատիկ երեկույթի ժամանակ։
«Նրանք իրենց պատմությունն ունեն եւ շատ քիմիա, այնպես որ՝ դա իսկապես Լոպեսին ստիպել է ժպտալ»,- ասում է աղբյուրը։ «Այդպիսի ուշադրությունն այն պահին, երբ նրա համար այդքան վատ էր, հենց այն էր, ինչը նրան պետք էր։ Հիմա նրանք միմյանց գրում են ամեն օր, եւ ամեն բան առաջ է գնում»։
«Նա շատ խելացի եւ ռոմանտիկ է, եւ Լոպեսը կարող է ակնկալել նրա շրջահայացությունը, որովհետեւ նա միշտ պահել է Ջեյի գաղտնիքները նախկինում»,- շարունակում է ինսայդերը։ «Այդ ամենը դեռ սեքսթինգի փուլում է, բայց նրան դուր է գալիս լսել Դրեյքին եւ սեքսուալ սելֆիները ցույց տալ, նա նրան շատ կոմպլիմենտներ է անում»։
Դրեյքը պատրաստ է «թողնել ամեն ինչ եւ հանդիպել նրա հետ, որտեղ էլ որ նա ցանկանա»։ «Պարզապես հարցն այն է, որ Ջեյը լավ տրամադրված լինի»։