TikTok-ի ներքին փաստաթղթերը, որոնք հրապարակվել են, վկայում են, որ ընկերությունը հավելվածը մշակելիս տեղյակ է եղել, որ 35 րոպե շարունակ տեսանյութերի դիտումը բավական է երեխայի մոտ կախվածություն առաջացնելու համար։ Փաստաթղթերը նաև ցույց են տալիս, որ հարթակի մայր ընկերություն ByteDance-ը նախապես իմացել է, որ երեխաներին կախվածությունից պաշտպանելու նպատակով էկրանի դիմաց անցկացված ժամանակի մշտադիտարկման իր ներդրած գործիքներն անարդյունավետ կլինեն և դրանք պարզապես PR քայլ են, տեղեկացնում է 9to5mac.com-ը։
ByteDance-ը ներկայումս պայքարում է TikTok-ի պոտենցիալ արգելքների դեմ ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Եվրոպայում, ինչպես նաև ԱՄՆ մի քանի նահանգների գլխավոր դատախազների կողմից ներկայացված հայցերի դեմ: ԱՄՆ 13 նահանգում և Կոլումբիայի օկրուգում ներկայացված առանձին հայցերում պնդում է արվում, որ TikTok-ը խախտել է սպառողների պաշտպանության օրենքները և նպաստել դեռահասների հոգեկան առողջության ճգնաժամի առաջացմանը: Գլխավոր դատախազների խումբը փորձում է ստիպել TikTok-ին, որպեսզի այն փոխի արտադրանքի գործառույթները, որոնք, ըստ նրանց, մանիպուլատիվ են և վնասակար դեռահասների համար:
Դատավարության ընթացքում ByteDance-ը ստիպված է եղել տրամադրել իր ներքին փաստաթղթերը, որոնք պետք է գաղտնի մնային դատավարության ընթացքում։ Այնուամենայնիվ, հայցերից մեկի շրջանակում փաստաթղթերի սխալ խմբագրումները հնարավորություն են տվել բացահայտել «սևացված» հատվածների բովանդակությունը: Դրանցից հետևում է, որ ընկերությունը գիտեր երեխաների կողմից հավելվածից կախվածություն ձեռք բերելու հնարավորության մասին։
TikTok-ը երեխաների մոտ կախվածություն է առաջացնում, վնասում մտավոր զարգացմանը, իսկ մշակողները գիտեն դա
16 հոկտեմբերի, 2024 14:07

TikTok-ի փաստաթղթերում նշվում է սովորություն ձևավորելու համար անհրաժեշտ դիտումների ճշգրիտ թիվը՝ 260 տեսանյութ: Քննիչների խոսքով՝ դրա համար պահանջվում է ընդամենը 35 րոպե շարունակական դիտում. «TikTok-ի տեսանյութերը կարող են լինել մինչև 8 վայրկյան կարճության և ավտոմատ կերպով արագ հաջորդաբար նվագարկվել դիտողների համար: Այսպիսով, 35 րոպեից քիչ ժամանակում միջին վիճակագրական օգտատերը, ամենայն հավանականությամբ, կախվածություն ձեռք կբերի հարթակից»:
Հայցերում նաև պնդում է արվում, որ TikTok-ը տեղյակ է եղել, որ հավելվածի երկարատև օգտագործումը վնասակար է երեխաների մտավոր և սոցիալական զարգացման համար: Ըստ TikTok-ի սեփական հետազոտության՝ հավելվածի «պարտադրված օգտագործումը կապված է հոգեկան առողջության բազմաթիվ բացասական հետևանքների հետ, ինչպիսիք են վերլուծական հմտությունների, հիշողության ձևավորման, համատեքստային մտածողության, զրույցի խորության, կարեկցանքի կորուստը և անհանգստության աճը»: Հավելվածի օգտագործումը խանգարում է հիմնական սոցիալական գործառույթների իրականացմանը, խաթարում է քունը և դժվարացնում մտերիմների հետ շփումը:
Մեղադրող կողմը պնդում է, որ TikTok-ի՝ էկրանի դիմաց անցկացվող ժամանակի վերահսկման գործիքը, որը ներկայացվել է երեխաներին պաշտպանելու համար, պարզապես գովազդային հնարք էր, քանի որ դիտման կանխադրված ժամկետը 60 րոպե էր: Սա հաստատվում է TikTok-ի տվյալներով՝ դեռահասները օրական հարթակն օգտագործել են մոտ 108,5 րոպե մինչև այս գործիքի ներդրումը և մոտ 107 րոպե այն ներդնելուց հետո: