Ֆլորիան Վիրցը վնասվածք է ստացել

Գերմանիայի չեմպիոն Լեւերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը սրունքթաթային հոդի վնասվածք է ստացել ազգային թիմում։

Գերմանիայի հավաքականն Ազգերի լիգայի չորրորդ տուրում 1:0 հաշվով հաղթել էր Նիդերլանդների թիմին, Վիրցը փոխարինվել էր ընդմիջմանը։

«Բայերի» կայքը հաղորդում է, որ դեռ պարզ չէ, թե երբ կկարողանա Վիրցը վերսկսել մարզումները։

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Վիրցը մասնակցել է 6 հանդիպման, խփել է 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Չեմպիոնների լիգայի 2 խաղում Վիրցը խփել է 2 գոլ։

Comments (0)
Add Comment