Ոճաբան Մադոննա Հարությունյանն Instagram-ում կիսվել է նոր կերպարով, որը կարելի է բնութագրել՝ որպես սեքսուալ եւ համարձակ։ Մադոննան լուսանկարների շարք է հրապարակել, որում ներկայանում է հետաքրքիր համադրությամբ։
Նա կրում է մուգ կապույտ երանգի ժապավենավոր բոդի զգեստ, որը ցուցադրում է նրա սլացիկ ոտքերը։ Ի դեպ, ոճաբանն ընտրել է հետաքրքիր կոշիկներ, որոնք սպիտակ են՝ սեւ պուտերով, եւ դրան համապատասխան փոքրիկ պայուսակ։ Մադոննան կերպարի համար նաեւ փոխել է սանրվածքը՝ նա կրում է երկար շեկ մազեր եւ ուղիղ մազափունջ։