Լամայի հակամարմինը կարող է ազատել ափիոնային կախվածությունից. Nature

Բրյուսելի Ազատ համալսարանի (Բելգիա) եւ Ժնեւի համալսարանի (Շվեյցարիա) գիտնականները լամայի հակամարմնի հիման վրա ստեղծել են NbE մոլեկուլը ափիոնային դեղերից կախվածությունը հաղթահարելու համար։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ափիոնային դեղամիջոցները (մորֆին, ֆենտանիլ եւ տրամադոլ) բարձրարդյունավետ ցավազրկող միջոցներ են, բայց դրանց կիրառումն ուղեկցվում է զգալի ռիսկերով, ներառյալ կողմնակի ազդեցությունները եւ կախվածության առաջացումը։ Ափիոնազգիներն առաջ են բերում էյֆորիա՝ փոխգործակցելով գլխուղեղի նյարդային բջիջների հետ։

Ափիոնազգիների կողմնակի ազդեցությունները մեղմելու եւ գերդոզավորման վտանգը նվազեցնելու համար գիտնականներն ուսումնասիրել են մանրագույն բնական սպիտակուցները, որոնք ստացվել են լամայի հակամարմիններից։ Նման հակամարմիններից մեկը (նանոթել) NbE անվանմամբ ցուցադրել է նյարդային համակարգի որոշակի ափիոնային ռեցեպտորների հետ կապվելու ունակություն՝ մասամբ արգելակելով դեղամիջոցների ազդեցությունը։

Մանրադիտակային վիզուալացման օգնությամբ հետազոտողները պարզել են փոխադարձ կապի ինքնատիպ ռեժիմ, որի դեպքում նանոթելների միայն ոչ մեծ մասն է պատասխանատու եղել ռեցեպտորների հետ ճիշտ փոխգործակցության համար։ Գիտնականների խոսքով՝ այդ ակտիվ մասի նույնականացումը կօգնի ստեղծել նոր դեղեր, որոնց օգնությամբ կարելի կլինի հասնել նույն արդյունքներին։

Comments (0)
Add Comment