Հայկական Nemra ռոք խմբի «Hmm…» ալբոմը Spotify-ում հատել է մեկ միլիոն լսումների սահմանը։ Խումբն ալբոմը թողարկել է 2019 թ-ին, հատկանշական է, որ այնտեղ ներառված բոլոր 11 երգերը անգլալեզու են։
«Մեր «Hmm․․․» ալբոմը Spotify-ում ունի 1,000,000 դիտում (լսում):
Բավականին տպավորիչ է` հաշվի առնելով, որ Հայաստանում քչերն են օգտվում Spotify-ից եւ ալբոմը բացառապես անգլալեզու է:
Շնորհակալ ենք: Ժամանակն է անցնել հաջորդին»,-սոցիալական ցանցերի իր էջերում գրել է խմբի վոկալիստ ու կիթառահար Վան Եղիազարյանը։
Հավելենք, որ բացի նոր ալբոմի աշխատանքներից, խումբն այս շրջանում ակտիվ համերգային գործունեություն է ծավալում ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկում։ Սեպտեմբերի 28-ին Nemra-ի մասշտաբային մենահամերգը կայացավ Լոս Անջելեսում՝ «Ալեքս» թատրոնում։