Օլիվիա Ռոդրիգոն Ավստրալիայում Guts World Tour շոուի ժամանակ բեմի վրա ընկել է հորը:
21-ամյա երգչուհին ելույթ էր ունենում Մելբուրնի Rod Laver Arena-ում, երբ հանկարծակի անհետացել է բեմից՝ պատահաբար ընկնելով հորը։ Երբ ամբոխը հոգոց է հանել, Ռոդրիգոն նորից հայտնվել է բեմում եւ կատակել. «Օ, Աստված իմ, դա զվարճալի էր: Ես լավ եմ»,-ասել է Գրեմմիի դափնեկիրը՝ ծիծաղելով իր անսպասելի անկման վրա: «Վա՜յ, երբեմն բեմում պարզապես անցք է լինում: Դա նորմալ է»,-ծիծաղել է նա:
«Vampire»-ի երգչուհին խորը շունչ է քաշել և ասել. «Լավ, որտե՞ղ կանգնեցի: Ինչպե՞ս ենք մենք այսօր երեկոյան, Մելբուռնում»:
Ռոդրիգոն արագ ոտքի է կանգնել և համերգն ավարտել առանց ընկնելու։ Ավելի ուշ նա միջադեպի մասին կատակել է TikTok-ում: