Քայլի Ջենների գեղեցկության գլխավոր խորհուրդն է՝ ամեն օր դեմքին SPF քսել:
Ռեալիթի շոուի աստղը շնորհակալություն է հայտնել իր քրոջը՝ Քլոե Քարդաշյանին, որ սովորեցրել է, թե ինչպես կիրառել SPF-ն իր ձեռքերին։ «Քլոեն է ինձ սովորեցրել, թե ինչպես պետք է արևապաշտպան քսուք քսել ձեռքերիս… Ես պարտաճանաչ եմ այն [SPF] քսելու հարցում և երբեք տանից դուրս չեմ գալիս առանց դեմքիս քսելու»,- ասել է Քայլին Elle.com-ին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ վերջին շրջանում ավելի բնական տեսք ունի և փորձում է նվազագույն չափով շպարվել։
«Վերջին շրջանում ես առաջնորդվում եմ «ավելի քիչ, նշանակում է ավելի շատ» փիլիսոփայությամբ, երբ խոսքը վերաբերում է գլամուրին: Ես սիրում եմ, երբ իմ մաշկը և պեպենները տեսանելի են: Բայց ես միշտ նայել եմ դիմահարդարմանը որպես արտահայտվելու միջոց, և ոգեշնչվում եմ իմ տրամադրությամբ կամ գեղեցիկ վիզուալ կերպարներով, այնպես որ սիրում եմ փոփոխվել՝ փորձարկումներ անելով մազերիս և եղունգներիս հետ:
Քայլին նաև ընդգծել է «ինքն իր մասին հոգ տանելու» կարևորությունը և խոստովանել, որ իրեն լավ է զգում, երբ առողջ է սնվում և մարզվում։ «Ինքդ քո մասին հոգ տանելն այնքան կարևոր է. անկախ նրանից, թե որքան զբաղված ես: Ես, վստահորեն, ժամանակ եմ հատկացնում ինձ: Ես, իսկապես, հավատում եմ, որ մարզվելը առօրյայի կարևոր մասն է, և ես փորձում եմ դա անել շաբաթական առնվազն 4-5 անգամ… Ես կանոնավոր մարզվում եմ և առողջ սնվում ու ինձ հիանալի եմ զգում»: