Որքա՞ն պետք է վաստակել՝ Ֆրանսիայում հարուստ համարվելու համար

Ֆրանսիան՝ աշխարհի ամենաշատ զբոսաշրջիկ ունեցող երկիրը, կարող է իրավամբ պարծենալ բազմաթիվ արժանիքներով, և հաճախ համարվում է մի երկիր, որտեղ կարելի է վայելել la dolce vita-ն՝ սննդի, կլիմայի և բնապատկերների առումով: Բայց իրականում ի՞նչ է նշանակում լավ ապրել Ֆրանսիայում և որքա՞ն է պետք վաստակել հարուստ համարվելու համար:

L’Observatoire des Inégalités-ն ուսումնասիրում է ֆրանսիական հասարակության անհավասարությունը և հաճախ հայտնում է այն մասին, թե ինչ է նշանակում հարուստ լինել Եվրոպայի՝ մեծությամբ երկրորդ տնտեսություն ունեցող երկրում, գրում է Forbes-ը։ 

Ֆրանսիացի աշխատողների կեսն ամսական 2295 դոլարից պակաս եկամուտ է ստանում՝ հարկերը հանած

2024 թվականի հետազոտությունը՝ հիմնված Insee-ի, ինչպես նաև Վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտի՝ 2022 թվականի տվյալների վրա, հայտնում է, որ մասնավոր հատվածում Ֆրանսիայի լրիվ դրույքով աշխատողների կեսը 2295 դոլարից պակաս գումար է վաստակում:

Մեկ քառորդը վաստակում է 1832 դոլարից պակաս, իսկ գրեթե մեկ քառորդը՝ ավելի քան 3291 դոլար: Բարձր աշխատավարձ ստացողների լավագույն 10%-ը վաստակում է 4575 դոլար, իսկ վաստակողների առաջին 1%-ում հայտնվելու համար անհրաժեշտ է ամսական վաստակել առնվազն 11 հազար դոլար՝ հարկերը հանած: Այս գումարից դուրս տվյալներն անհասանելի են:

Ակնհայտ է, որ այս թվերը հաշվի են առնում միայն եկամուտները և ոչ ծախսերը, որոնք կտրուկ տարբերվում են՝ կախված պարտավորություններից և կենսամակարդակի հնարավոր տարբերություններից: Դրանք նաև հաշվի չեն առնում տարիքը, ինչն ակնհայտորեն շեղելու էր տվյալները՝ կախված նրանից, թե մարդն աշխատանքային կյանքի որ փուլում է։ Դրանք հիմնված են նաև մասնավոր հատվածի վրա, որտեղ աշխատավարձերն ավելի ցածր են, քան պետական հատվածում, քանի որ Ֆրանսիայի պետական հատվածի մարդիկ, որպես կանոն, ավելի որակավորված մասնագետներ են:

Ֆրանսիայում մարդը հարուստ է համարվում, եթե ամսական 4256 դոլարից ավելի է վաստակում՝ հարկերը հանած

Ըստ 2022 թվականի զեկույցի՝ Ֆրանսիայում մարդը համարվում է հարուստ, եթե վաստակում է միջին ազգային եկամուտից երկու անգամ շատ՝ եկամտի ցանկացած աղբյուրից, որը կազմում է 4256 դոլար՝ հարկերը հանած: Ֆրանսիացիների միայն 10%-ն է այդքան գումար վաստակում։

Ֆրանսիական «հարստությունը» չափելու այլ վստահված ցուցանիշներ

Ֆրանսիայում անցկացված նախորդ հետազոտությունները գտել են նաև այլ անուղղակի ցուցանիշներ: Դրանք ցույց են տալիս, որ 60 քառակուսի մետր բնակելի տարածք ունենալը նշանակում է, որ ձեր գործերը լավ են ընթանում: 

Նույնն  է նաև շքեղ մեքենա ունենալու, տան սպասարկման կամ արձակուրդի մեկնելու համար փող ունենալու հանգամանքի դեպքում: 

Նույն կազմակերպության հետազոտությունները ցույց են տալիս նաև, որ մարդիկ ավելի երջանիկ չեն, եթե ավելի շատ փող ունեն: Երջանկության ինքնագնահատականը բարձրանում է բարեկեցությանը զուգընթաց՝ սկսած 873 դոլար վաստակող ֆրանսիացիների 5%-ից, ընդհուպ ամսական 2300 դոլար վաստակողները:

Սակայն ավելի բարձր եկամուտ ունեցողները չեն հայտնել իրենց ավելի երջանիկ լինելու մասին, ինչպես նաև ամենաբարձր եկամուտ՝ ամսական մոտ 7100 դոլար վաստակող վերին 1%-ի մեջ մտնողները: Ըստ ամենայնի, մեծ փողով անհնար է մեծ երջանկություն գնել:

Comments (0)
Add Comment